Մարկուս Թյուրամն այս ամառ անվճար կլքի Գլադբախի «Բորուսիան»:
Այս մասին հայտնել է ակումբի մարզական տնօրեն Ռոլան Վիրկուսը։
«Մենք համաձայն չէինք Մարկուս Թյուրամի հետ։ Պետք է ընդունենք, որ խոսքը ավելի մեծ ակումբների մասին է, որտեղ Մարկուսը կարող է գնալ։
Այն, որ նա անվճար է գնալու, դրական չէ։ Ես չեմ կարող դա ընդունել»,- ասել է Վիրկուսը։
Թյուրամը Գլադբախի«Բորուսիային» միացել է 2019 թվականին «Գենգամից»։ Նրա պայմանագիրը «Գլադբախի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թյուրամի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնան», «Ատլետիկոն», ՊՍԺ-ն, «Չելսին», «Ինտերը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան»։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում «Բորուսիայի» կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։