«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն այս մրցաշրջանում խփել է 24 գոլ՝ սահմանելով անձնական լավագույն ցուցանիշը։
Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»«-Լեսթեր» խաղում (3:0) անգլիացին դուբլի հեղինակ է դարձել։
Վերջին 5 տարիների ընթացքում մանկունիանցիների կազմում միայն մեկ խաղացող է կարողացել ավելի շատ գոլ խփել՝ կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը 2020/21 մրցաշրջանում խփել է 28 գոլ։ Նախորդ մրցաշրջանում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփել էր 24 գոլ։