«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա իսպանացին հավակնում է «Բարսելոնային»։ Կատալոնացիները պատրաստ են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստի համար վճարել 90 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Ռոդրին անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 80 միլիոն եվրո: