Լիոնել Մեսսին 16 տարի անընդմեջ գոլ է խփել տուգանային հարվածներից։
Երեկ ՊՍԺ-ի հարձակվողը Լիգա 1-ի 24-րդ տուրում՝ «Լիլի» դեմ խաղում (4:3) 95-րդ րոպեին ուղիղ տուգանային հարվածով խփեց հաղթական գոլը։
Մեսսին այժմ ունի 61 գոլ տուգանային հարվածներից: 2008 թվականից սկսած նա 16 տարի անընդմեջ տուգանային հարվածով գոլի հեղինակ է դարձել։ 2018 թվականին տուգանային հարվածներից ամենաշատ գոլերը խփել է Մեսսին՝ 10 անգամ։
Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուի տուգանային հարվածների շարքը նույնպես տևեց 16 տարի՝ 2005-ից մինչև 2020 թվականը: Այն ավարտվեց 2021 թվականին։
Այսպիսով, հաջորդ տարի Մեսսին կարող է տևողությամբ գերազանցել Ռոնալդուի շարանը։