Թուրինում վարձավճարով հանդես եկող կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի պայմանագիրը ՊՍԺ-ից 22 միլիոն եվրոյով գնելու տարբերակ ունի «Յուվենտուսը»։
Սակայն թուրինյան ակումբը մտադիր չէ նման գումար վճարել 28-ամյա արգենտինացու համար, հայտնում է Relevo-ն։
Նշվում է, որ Պարեդեսը նույնպես ներառված չէ ֆրանսիական ակումբի ծրագրերում, ուստի նա ստիպված կլինի այլ թիմ փնտրել։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։