Դանի Ալվեսը նոր ցուցմունք է տվել քրեական գործով

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը, ով մեղադրվում է բռնաբարության մեջ, նոր ցուցմունք է տվել քրեական գործով։

Ալվեսը դատարանում բացատրել է, թե ինչու է այս գործով բազմիցս փոխել իր ցուցմունքը։

«Ճշմարտությունն այն է, որ ես ուզում էի պաշտպանել այդ աղջկան: Նա քայլեց ուղիղ դեպի ինձ: Ես ձեռք չեմ տվել այդ աղջկան»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Նշենք, որ 39-ամյա Ալվեսը մեղադրվում է 2022 թվականի դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի գիշերային ակումբում նրա հետ հանդիպելուց հետո աղջկան բռնաբարելու մեջ։ Հունվարի 20-ին ձերբակալվել և բերման է ենթարկվել։ Եթե ​​Ալվեշը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 4-ից 12 տարվա ազատազրկում։