«Ինտերը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի ֆուտբոլիստին

Միլանի «Ինտերը» բանակցություններ է վարում թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուի հետ՝ նոր պայմանագիր կնքելու համար, հայտնում է Sports-ը:

Աղբյուրի համաձայն, ակումբի ղեկավարությունը ցանկանում է պահել թիմում ֆուտբոլիստին:

Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը «Ինտերի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: