Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Լա Լիգայի «Օսասունայի» դեմ խաղում մադրիդյան թիմի հարձակվող Վինիսիուսի հասցեին վիրավորանքների մասին։
«Մի պահ լռություն տիրեց, երբ ինչ–որ մեկը բղավեց «անառակի որդի»: Ամոթ է, որ դա տեղի է ունենում։ Երկրպագուները վանկարկել են «Վինիսիուս, մեռիր»:
Ֆուտբոլը պետք է հաճելի հոբբի լինի, որպեսզի ոչ ոք նման անհեթեթություն չգոռա»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։