«Վալենսիայի» նախկին մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը պատրաստ է Մադրիդի «Ատլետիկոյում» փոխարինել Դիեգո Սիմեոնեին, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Ատլետիկոյի» ղեկավարությունը դժգոհ է թիմի արդյունքներից, ուստի Սիմեոնեին փոխարինող է փնտրում։ Արգենտինացին թիմը գլխավորում է 2011 թվականից, սակայն վերջերս ակումբի արդյունքները նկատելիորեն վատացել են։
Մարսելինոն ներկայումս առանց աշխատանքի է անցած մրցաշրջանի ավարտին Բիլբաոյի «Ատլետիկից» հեռանալուց հետո: