Լիոնել Մեսսին բաց է թողել թիմի մարզումը

ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Լիգա 1-ի «Լիլի» դեմ խաղին ընդառաջ բաց է թողել թիմի մարզումը, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը անհատական մարզում է անցկացրել։ Վերջին խաղը, որին Մեսսին մասնակցել է ՊՍԺ-ի կազմում, եղել է ՉԼ 1/8-րդ եզրափակչի «Բավարիայի» դեմ խաղը, որտեղ փարիզյան թիմը պարտվել է նվազագույն հաշվով։

Նշենք, որ «Լիլի» դեմ խաղը կկայանա փետրվարի 19-ին, Երևանի ժամանակով՝ 16:00-ին։