«Չելսին» արձագանքել է Թուրքիայում փլատակների տակ «Հաթայսպորի» կիսապաշտպան Քրիստիան Ացուի մահվան մասին լուրերին։
««Չելսիում» բոլորը ցնցված են մեր նախկին ֆուտբոլիստի Քրիստիան Ացուի ողբերգական մահից։ Մեր մտքերն այս պահին նրա ընտանիքի և ընկերների հետ են»,- ասվում է ակումբի Twitter-ի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ֆուտբոլիստը հանդես է եկել «Չելսիում», «Պորտուում», «Էվերտոնում» և «Նյուքասլում»: