Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրում Մյունխենգլադբախի «Բորուսիան» տանը ընդունել էր Մյունխենի «Բավարիային»։ Մյունխենգլադբախի «Բորուսիան» վերջին 5 խաղերում չէր պարտվել «Բավարիային»։ Այս խաղը ևս բացառություն չէր։ Գլադբախի թիմը առավելության հասավ 3։2 հաշվով։
Հանդիպման 8-րդ րոպեին Դայո Ուպամեկանոն կարմիր քարտ ստացավ, որն էլ դարձավ հանդիպման հաշվի հիմնական «պատճառը»։ Կարմիր քարտից ընդամենը 5 րոպե անց Լարս Շտինդլը բացեց խաղի հաշիվը։ Չնայած առաջին կեսում «Բավարիայի»՝ խաղի հաշիվը հավասարեցնելուն, «Բորուսիան» կարողացավ երկրորդ կեսում կոտրել «Բավարիային»։
Բունդեսլիգա․
«Բորուսիա» Մյունխենգլադբախ – «Բավարիա» 3։2 (1:1)
1:0 Լարս Շտինդլ (13)
1:1 Էրիկ Չուպո-Մոտինգ (35)
2։1 Յոնաս Հոֆման (55)
3:1 Մարկուս Թյուրամ (84)
3։2 Մաթիաս Տել (90+3)
Խաղի տեսությունն՝ այստեղ։