Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կրոսը չի մասնակցի Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Լիվերպուլի» դեմ առաջին խաղին, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի։ Հիվանդությունից հետո գերմանացին զգալիորեն կորցրել է քաշն ու մկանային զանգվածը։
Նշենք, որ 33-ամյա կիսապաշտպանը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: