Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին հանդիպել է ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի ներկայացուցիչների հետ, հայտնում է Bild-ը:
Աղբյուրի համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է Նեյմարի հնարավոր տեղափոխությունը «Չելսի»։
Բոուլին Նեյմարի ներկայացուցիչներին ներկայացրել է լոնդոնյան թիմի նախագիծը:
Նշվում է, որ ՊՍԺ-ն ցանկանում է ազատվել Նեյմարից, որն ավելի շատ խնդիրներ է ստեղծում ակումբի համար, քան օգուտ տալիս։