Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում կատալոնական «Բարսելոնան» մրցում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Հանդիպման 41-րդ րոպեին «կապտանռնագույնների» կիսապաշտպան Պեդրին վնասվածքի պատճառով փոխարինվեց։ Ինչպես տեղեկացնում է FCBRAC1-ը, Պեդրին շարքից դուրս է մնացել 4-5 շաբաթով։
«Բարսելոնան» պատասխան խաղին չի ունենա նաև Գավիին, ով դեղին քարտերի պատճառով բաց կթողնի խաղը։ Դեմբելեի խաղալը հարցականի տակ է։