Պարզ է՝ ով կլինի ՈւԵՖԱ-ի հաջորդ նախագահը

ՈւԵՖԱ-ի նախագահի միակ թեկնածուն Ալեքսանդր Չեֆերինն է։

Քանի որ սլովենացին մրցակիցներ չունի, նա չորս տարի ժամկետով կվերընտրվի ապրիլի 5-ին Լիսաբոնում կայանալիք ՈՒԵՖԱ-ի 47-րդ կոնգրեսում:

Հիշեցնենք, որ Չեֆերինը ՈւԵՖԱ-ի նախագահն է 2016 թվականից։