Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան խոսել է ԵԼ-ի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ընթացքում փոխարինման ժամանակ իր դժգոհության մասին:
«Ես արդեն ներողություն եմ խնդրել և նորից կանեմ դա մարզման ժամանակ: Ցանկանում եմ ներողություն խնդրել փոխարինումից հետո իմ արձագանքի համար. դա այլևս չի կրկնվի:
Ես ոչ մի խնդիր չունեմ Չավիի կամ ակումբի հետ, ես պարզապես ցանկանում էի լինել խաղադաշտում», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: