Պեդրին բաց կթողնի մի քանի հանդիպում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին մի քանի հանդիպում բաց կթողնի վնասվածքի պատճառով, որը ստացել էր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում (2-2), հայտնում է Mundo Deportivo-ն։

Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ազդրի հետին մասի վնասվածք։

Կիսապաշտպանը չի օգնի թիմին առաջիկա հանդիպումներում, սակայն կվերականգնվի Իսպանիայի առաջնության՝ մարտի 19-ին կայանալիք Մադրիդի «Ռեալի» դեմ խաղին։