ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդներին։
Մրցանակի հավակնորդներն են «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը (գոլ և 5 հարված «Բարսելոնայի» դեմ խաղում), «Մոնակոյի» պաշտպան Ակսել Դիսասին (գոլ, 2 հարված և 6 գնդակ վերադարձ Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղում), «Սևիլիայի» եզրային հարձակվող Լուկաս Օկամպոսը (գոլ և գոլային փոխանցում ՊՍՎ-ի դեմ խաղում) և «Շախտյորի» կիսապաշտպան Դմիտրի Կրիսկովը (գոլ «Ռենի» դեմ խաղում):