Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Սկալոնիի վերաբերյալ

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին շուտով կերկարաձգի պայմանագիրը։

44-ամյա մասնագետի նոր համաձայնագիրը նախատեսված է 2026 թվականի հուլիսը, այսինքն՝ մինչև հաջորդ աշխարհի առաջնության ավարտը։

Ինչպես հայտնում է TyC Sports-ի լրագրող Գաստոն Էդուլը, Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայում ոչ ոք չէր կասկածում Սկալոնիին, նույնիսկ 2022 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելուց առաջ։