Մադրիդի «Ռեալը» ամռանը կարող է փորձել ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիային, հայտնում է Fichajes-ը:
Աղբյուրի համաձայն, մադրիդյան ակումբի գլխավոր նպատակը գալիք տրանսֆերային պատուհանում կշարունակի մնալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն։
Ֆրանսիացուն ձեռք չբերելու դեպքում Մադրիդի «Ռեալը» կարող է անցնել «Նապոլիի» հարձակվողին։ Մադրիդում նրան դիտարկում են որպես ռոտացիոն ֆուտբոլիստ։
Ավելի վաղ մադրիդյան ակումբի լեգենդ Գուտին կոչ էր արել վրացի ֆուտբոլիստին միանալ «արքայական ակումբին»
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Նապոլիի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։