Յուլիան Նագելսմանը խոսել է ՊՍԺ – «Բավարիա» խաղում Կիլիան Մբապպեի ազդեցության մասին.
««Բավարիան» Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում հաղթեց ՊՍԺ-ին (0-1): Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն փոխարինման դուրս եկավ 57-րդ րոպեին։ «Երբ Մբապեն խաղադաշտ մտավ, մարզադաշտում մթնոլորտը փոխվեց։
ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն արթնացան։ Պետք էր ավելի շատ ճնշում գործադրել ու պաշտպանվել: Երկու անգամ մենք նրա դեմ լավ չխաղացինք։ Մեր բախտը բերեց, որ խաղից դուրս իրավիճակներ կային։ Ես չեմ անհանգստանում, բայց Մբապեի հետ ՊՍԺ-ն ավելի ուժեղ է:
Ես ձեզ ամեն ինչ չեմ պատմի պատասխան խաղի մասին, բայց մենք կվերլուծենք իրավիճակը։ Ես հավատում եմ, որ լավ գաղափարներ կունենանք։ Մենք գիտենք, որ կարող ենք հաղթել ՊՍԺ-ին»,- ասել է «Բավարիայի» մարզիչը։
«Բավարիա» – ՊՍԺ պատասխան խաղը կկայանա մարտի 8-ին։