Լիոնել Մեսսին այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ՊՍԺ-ից

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ՊՍԺ-ից, հայտնում է Footmercato-ն։

Աղբյուրի համաձայն, 35-ամյա հարձակվողը կարող է հրաժարվել փարիզցիների հետ նոր պայմանագրից, եթե թիմն անհաջող հանդես գա Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։

Նշենք, որ  Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ նվազագույն հաշվով պարտվեց «Բավարիային»: