«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է այն լուրերի մասին, որ մի քանի տարի առաջ ակումբը 1,4 միլիոն եվրո է վճարել մրցավարների տեխնիկական կոմիտեի այն ժամանակվա փոխնախագահին։
««Բարսելոնան» նախկինում օգտվել է արտաքին խորհրդատուի ծառայություններից՝ ցածր դիվիզիոնների ֆուտբոլիստների մասին հաշվետվություններ ստանալու, ինչպես նաև մրցավարական առաջարկություններ ստանալու համար:
Իսպանական մյուս ակումբներն էլ դա անում են, դա նորմալ է: Պատահական չէ, որ այս լուրը հայտնվեց հենց հիմա, երբ ակումբը լավ մարզավիճակում է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Football Espana-ը: