Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը դեռ չի որոշել կմնա ակումբում թե կհեռանա։
33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է հունիսին, նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ալ Նասրը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ըստ 90min-ի՝ Ռոյսը շարունակում է բանակցությունները «Բորուսիայի» հետ նոր պայմանագրի շուրջ, սակայն չի մերժում կարիերան շարունակելու այլ տարբերակներ։ Հայտնի է, որ գերմանացի ֆուտբոլիստը նախընտրում է խաղալ Եվրոպայում։
Նշենք, որ Մարկո Ռոյսը Դորտմունդի կազմում անցկացրել է 368 հանդիպում՝ դառնալով 156 գոլի հեղինակ: Այս մրցաշրջանում նա 12 խաղում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։