Ալֆոնսո Դևիսը կարող է տեղափոխվել Իսպանիա

Մյունխենի «Բավարիայի» և Կանադայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսը կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ըստ AS-ի լրագրողների, 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Անձամբ Դևիսը չի ցանկանում հեռանալ գերմանական ակումբից:

Ալֆոնսոյի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականին։ 

Transfermarkt-ը պաշտպանի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։