Ջանլուիջի Դոննարումա. «Այժմ մենք պետք է ներողություն խնդրենք մեր երկրպագուներից»

«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման մեկնաբանել է Լիգա 1-ի խաղում իր թիմի պարտությունը «Մոնակոյից» (1:3):

«Այժմ մենք պետք է ներողություն խնդրենք մեր երկրպագուներից։ Մենք շատ հիասթափված ենք, բայց մնում ենք դրական՝ չնայած դժվարություններին։

Պետք է քրտնաջան աշխատենք և կենտրոնանանք «Բավարիայի» դեմ խաղի վրա»,- Դոննարումայի խոսքերն են մեջբերում ֆրանսիական լրատվամիջոցները: