«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ա Սերիայի «Լեչեի» դեմ արտագնա խաղից հետո (1:1) կիսվել է իր մտքերով:
«Շատ ծանր խաղ էր: Ակնհայտ է, որ այս արդյունքը մեզ չի բավարարում, բայց չեմ կարող ասել, որ այսօր հեշտ էր։ Պետք էր խաղալ սարսափելի խաղադաշտում, ինչը շատ դժվարացրեց մեկ հպումով խաղը։ Նման պայմաններում դժվար է որակյալ ֆուտբոլ ցուցադրել:
Ֆուտբոլիստներից դժգոհություններ չունեմ, «Լեչեի» դարպասապահը մի քանի զարմանալի սեյվեր կատարեց»,- մարզչի խոսքերը մեջբերում է DAZN-ը: