«Միլանը» որոշում է կայացրել Ռաֆայել Լեաուի ապագայի հետ կապված

«Միլանը» մտադիր է թիմում պահել հարձակվող Ռաֆայել Լեաուին, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն, «Ռոսոներիները» պատրաստ են պորտուգալացի ֆուտբոլիստին վճարել տարեկան 7 միլիոն եվրո, ինչը 3 անգամ գերազանցում է հարձակվողի ներկայիս աշխատավարձը։ Վերջերս տեղեկություններ կային, որ նրա ծառայություններով հետաքրքրվում են անգլիական և իսպանական ակումբները:

Նշենք, որ 22-ամյա Լեաուի գործող պայմանագիրն Իտալիայի չեմպիոնների հետ ավարտվում է մինչև 2024 թվականի հունիսին։