Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն կարող է մնալ ակումբում, հայտնում է AS-ը:
Աղբյուրի համաձայն, «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է նրան չորս տարով երկարաժամկետ պայմանագիր առաջարկել՝ աշխատավարձի բարձրացմամբ։
Ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան 4,5-ից կհասցնեն 4,8 միլիոն եվրոյի։ Միաժամանակ, ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը պնդում է 5,5 միլիոն եվրո, սակայն Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում համաձայնվել ֆուտբոլիստի գործակալի պայմաններին։