«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ֆիլիպո Գալլին կիսվել է իր կարծիքով Ա Սերիայի թոփ ակումբների՝ Չեմպիոնների Լիգայի հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունների մասին։
««Նապոլին» խաղում է ամենաժամանակակից ֆուտբոլը, կարծում եմ՝ «Այնտրախտի» հետ խաղում նրանց համար ամենահեշտը կլինի։ «Պորտուն» դժվարություններ կստեղծի «Ինտերի» համար, անկասկած: «Միլանի» համար էլ ավելի դժվար կլինի, Անտոնիո Կոնտեն վստահաբար լավագույնս կնախապատրաստվի նրա հետ խաղերին»,- Գալիի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Փետրվարի 14-ին և 15-ին կկայանան Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի հանդիպումները։