Էրիկ տեն Հագ. «Նա պետք է մեկ մրցաշրջանում 30 կամ 35 գոլ հեղինակի»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է իր կարծիքն այս մրցաշրջանում հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խաղի մասին։

«Ռեշֆորդը մեծ ազդեցություն ունի թիմի խաղի վրա: Մրցաշրջանի սկզբում մտածում էի՝ արդյոք նա կարող է 20 գոլ խփել։ Մարկուսն արդեն հասել է այս նշագծին, այժմ պետք է ավելին մտածել։ Նա պետք է մարտահրավեր նետի իրեն և մեկ մրցաշրջանում 30 կամ 35 գոլ խփի»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 20 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։