Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան շարունակում է բանակցությունները Կառլո Անչելոտտիի հետ։
Մադրիդի «Ռեալի» ներկայիս մարզիչը պատրաստվում է ստանձնել Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ UOL Esporte-ի փոխանցմամբ՝ իտալացու հետ միասին հայտնի նախկին կիսապաշտպան Կական, ում հետ նույնպես բանակցություններ են ընթանում, կարող է աշխատանքի անցնել աշխարհի հնգակի չեմպիոնների ճամբարում։
Նշենք, որ Կառլո Անչելոտտիի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։