«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի թիմի հարձակվողին

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում են բանակցություններ սկսել թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ նոր պայմանագրի կնքման շուրջ, հայտնում է MD-ն:

Չավին բարձր է գնահատում ֆրանսիացու խաղը, և ակումբի ղեկավարության հետ միասին քննարկում են ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու հետ կապված։

25-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: