Անգլիայի Պրեմիեր Լիգան պաշտոնական հայտարարություն է տարածել

Անգլիայի Պրեմիեր Լիգան հայտարարել է, որ 1 միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու համար։

Պրեմիեր Լիգան նվիրատվություն կկատարի Արտակարգ իրավիճակների կառավարման կոմիտեին (DEC)՝ մարդասիրական օգնությունն կարիքավորներին հասցնելու համար:

«Պրեմիեր Լիգան խորապես վշտացած է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի կապակցությամբ, որոնց զոհ են դարձել հազարավոր մարդիկ»,- նշված է հայտարարության մեջ: