«Ինտերի» պաշտպան Դենզել Դամֆրիսը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն, 26-ամյա հոլանդացու նկատմամբ ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Պաշտպանի գործակալն արդեն հունվարին շփվել է այս ակումբների ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ Դամֆրիսի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։