Ժոաու Ֆելիշ. «Կարծում եմ, որ Փոթերը հիանալի մարդ է և մարզիչ»

Չելսիի» նորեկ Ժոաու Ֆելիշը կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերի հետ աշխատելու տպավորություններով:

«Իմ առաջին օրը Գրեհեմն ինձ հրավիրեց իր գրասենյակ՝ զրուցելու։ Նա ինձ ասաց, թե ինչ դերում է ինձ տեսնում խաղադաշտում և ինչպես է խաղում թիմը։

Շատ հաճելի էր։ Կարծում եմ, որ Փոթերը հիանալի մարդ և մարզիչ է»,- Ֆելիշի խոսքերը մեջբերում է Diario AS-ը։