«Բարսելոնան» կարծիք է հայտնել թիմի պաշտպան Անդրեաս Քրիստենսենի մասին

«Բարսելոնայի» ղեկավարությունը թիմի պաշտպան Անդրեաս Քրիստենսենին համարում է իդեալական ձեռքբերում ակումբի համար, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի համաձայն՝ թիմի ղեկավարներն ու մարզչական շտաբը զարմացած են, թե որքան արագ է ֆուտբոլիստը հարմարվել ակումբին։ Չավին նույնպես ֆուտբոլիստին թոփ մակարդակի մասնագետ է համարում։

Նշենք, որ 26-ամյա դանիացին կատալոնական թիմին միացել է 2022 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։

Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։