Յուլիան Նագելսմանը վայելում է ակումբի ղեկավարության վստահությունը

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը վայելում է ակումբի ղեկավարության անսասան վստահությունը։ Այս մասին հայտնում է Sport1-ը:

Աղբյուրի համաձայն, ակումբի ղեկավարներն ամբողջությամբ փոխել են մարզչական շտաբը 35-ամյա մասնագետի հարմարավետության համար։ «Բավարիան» ամեն ինչ անում է մարզչին օգնելու համար:

Նշենք, որ մարզիչն անմիջականորեն մասնակցում է թիմի ձևավորմանը և տրանսֆերային բանակցություններին: