Ն’Գոլո Կանտեի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն կա

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն կարող է վերադառնալ ընդհանուր թիմի մարզումներին արդեն այս շաբաթ։

Ինչպես հաղորդում է Goal-ը, 31-ամյա ֆրանսիացին անցած շաբաթ սկսել է մարզվել անհատական ​​պլանով:

Սպասվում է, որ շուտով կիսապաշտպանը կվերադառնա ընդհանուր խումբ։

Այս մրցաշրջանում Կանտեն Պրեմիեր Lիգայում անցկացրել է 2 հանդիպում։