Մարկո Ռոյսի ապագան շարունակում է մնալ անորոշ

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը դեռ չի որոշել կմնա ակումբում թե կհեռանա։

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է հունիսին, նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ալ Նասրը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ըստ 90min-ի՝ Ռոյսը շարունակում է բանակցությունները «Բորուսիայի» հետ նոր պայմանագրի շուրջ, սակայն դիտարկում է, նաև կարիերան շարունակելու այլ տարբերակներ։ Հայտնի է, որ գերմանացի ֆուտբոլիստը նախընտրում է խաղալ Եվրոպայում։

Նշենք, որ Մարկո Ռոյսը Դորտմունդի կազմում անցկացրել է 368 հանդիպում՝ դառնալով 156 գոլի հեղինակ: