BUNDESLIGA. Մյունխենի «Բավարիան» կրկին սայթաքեց (VIDEO)

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» տնային խաղում մրցեց «Այնտրախտի» դեմ:

34-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի գերմանացի վինգեր Լերոյ Սանեն: 69-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Այնտրախտի» ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին:

Այսպիսով, «Բավարիան» 37 միավորով առաջատարն է և երկրորդ տեղում գտնվող «Ունիոնի Բեռլինին» գերազանցում է 1 միավորով: Ֆրանկֆուրտ քաղաքը ներկայացոնող թիմը  32 միավորով 5-րդն է:

Գերմանական Բունդեսլիգա․

«Բավարիա» – «Այնտրախտ» 1:1 (1:0)

1:0 Լերոյ Սանե (34)

1:1 Ռանդալ Կոլո Մուանի (69)

Խաղի տեսությունն՝ այստեղ