Իսպանիայի գավաթ. Ռեալը» հաղթեց մադրիդյան դերբիում՝ դուրս գալով կիսաեզրափակիչ (VIDEO)

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կայացավ մադրիդյան դերբի. «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ընդունեց «Ատլետիկոյին»:

Տան տերերը ծանրագույն պայքարում 3-1 հաղթեցին մրցակցին և դուրս եկան հաջորդ փուլ:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Պամպլոնայի «Օսասունան», կատալոնական «Բարսելոնան» և Բիլբաոյի «Ատլետիկը»:

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի զույգերը հայտնի կդառնան վիճակահանությամբ:

Իսպանիայի գավաթ

«Ռեալ» – «Ատլետիկո» 3:1 (0:1)

0:1 Ալվարո Մորատա (19)

1:1 Ռոդրիգո (79)

2:1 Կարիմ Բենզեմա (104)

3:1 Վինիսիուս (120)

Խաղի տեսությունն՝ այստեղ