SERIE A. «Լացիոն» քարուքանդ արեց «Միլանին» (VIDEO)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը» հյուրընկալվեց Հռոմի «Լացիոյին»:

Տան տերերը ֆենոմենալ խաղով ջախջախեցին միլանյան ակումբին՝ հաղթելով 4-0 հաշվով:

Այսպիսով ՝«Լացիոն» 19 խաղից հետո 37 միավորով 3-5-րդ տեղերն է բաժանում Միլանի «Ինտերի» և Հռոմի «Ռոմայի» հետ: «Միլանը» նույնքան հանդիպումից հետո ունի 38 միավոր:

Իտալական Ա Սերիա.

«Լացիո» – «Միլան» 4:0 (2:0)

1:0 Սերգեյ Միլինկովիչ – Սավիչ (4)

2:0 Մատիա Ձականի (38)

3:0 Լուիս Ալբերտո (67)

4:0 Ֆելիպե Անդերսոն (75)

Խաղի տեսությունն՝ այստեղ