BUNDESLIGA. «Բավարիան» միավորներ կորցրեց «Քյոլնի» դեմ խաղում (VIDEO)

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում «Բավարիան» տնային խաղում մրցեց «Քյոլնի» դեմ:

Տան տերերը մինչև հանդիպման վերջին րոպեն պարտվում էին, սակայն ի վերջո խաղավերջում Յոզուա Կիմմիխի խփած գոլի շնորհիվ խուսափեցին պարտությունից:

Այսպիսով՝ «Բավարիան» 17 խաղից հետո 36 միավորով մնաց առաջին տեղում, իսկ «Քյոլնը» նույնքան հանդիպումից հետո 21 միավորով 10-րդն է:

Գերմանական Բունդեսլիգա․

«Բավարիա» – «Քյոլն» 1:1 (0:1)

0:1 Էլյե Սկիրի (4)

1:1 Յոզուա Կիմմիխ (90)