SERIE A. «Ինտերը» սեփական հարկի տակ պարտվեց «Էմպոլիին» (VIDEO)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում Միլանի «Ինտերը» մրցեց «Էմպոլիի» հետ:

Հանդիպման 40-րդ րոպեին «Ինտերի» կազմում կարմիր քարտ ստացավ Միլան Սկրինյարը, քանակական առավելություն ստացած «Էմպոլին» հաղթեց նվազագույն հաշվով և երեք միավոր վաստակեց:

Այսպիսով, 19 խաղից հետո «Ինտերը» 37 միավորով երրորդն է և առաջատար «Նապոլիին» զիջում է 13 միավորով:

Իտալական Ա Սերիա.

«Ինտեր» – «Էմպոլի» 0:1 (0:0)

0:1 Տոմազո Բալդանզի (66)

Խաղի տեսությունն՝ այստեղ