«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը կարող է լքել ակումբը առաջիկա օրերին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայը կարող է տեղափոխվել անգլիական այլ ակումբ։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, 26-ամյա շոտլանդացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Նյուքասլը»։ Կաչաղակները ցանկանում են կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքել մինչև հունվարի վերջ։

ՄաքԹոմինեյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն․ եվրո։ Նրա պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 15 հանդիպում, որոնցում ստացել է հինգ դեղին քարտ։