«Չելսին» որոշում է կայացրել Տիագո Սիլվայի ապագայի հետ կապված

«Չելսին» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել 38-ամյա պաշտպան Տիագո Սիլվային, հայտնում է The Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ «թոշակառուները» ցանկանում են, որ բրազիլացին մնա ակումբում։ Ինքը՝ ֆուտբոլիստը, դեմ չէ պայմանագրի երկարաձգմանը և կարծում է, որ կարող է շարունակել հանդես գալ «Չելսիում» մինչև 40 տարեկանը։

Նշենք, որ Սիլվան Անգլիայի հավաքականում հանդես է գալիս 2020 թվականից։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։