Ֆրանսիական «Լիոնի» պաշտպան Մալո Գյուստոն պայմանագիր է համաձայնեցրել Լոնդոնի «Չելսիի» հետ, հայտնում է ինսայդեր ֆաբրիցիո Ռոմանոն:
«Լիոնը» ցանկանում է իր սանին թիմում պահել մինչև մրցաշրջանի ավարտը և մերժել է լոնդոնյան ակումբի առաջարկը:
«Չելսին» նոր առաջարկ է պատրաստում և մտադիր է գործարքն ավարտին հասցնել մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը:
Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 15 խաղ ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: