Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը, հայտնում է Globo Esporte-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար արտասահմանցի թեկնածուներ՝ 2022 թվականին Կատարում կայանալիք ԱԱ-ում Բրազիլիայի հավաքականի անհաջող ելույթից հետո։

Նշվում է, որ Բրազիլիայի հավաքականում պաշտոնի մյուս թեկնածուներն են «Չելսիի» և ՊՍԺ-ի նախկին մարզիչ Թոմաս Տուխելը, Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և արգենտինացի Մարսելո Գալյարդոն։